Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Գործող իշխանությունն ընտրել է հանցավոր և ակնհայտ հակասահմանադրական ուղի. Լիլիթ գալստյան

Дата публикации: 18-08-2026 09:19:00



Основное содержимое страницы с новостью.

Սահմանադրության երեք հոդվածներով պետությունը երաշխավորում է խղճի և կրոնի ազատությունը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 18-ին հայտարարեց այդ պաշտոնի թեկնածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խոսելով երկրում քաղաքական բանտարկյալների առկայության և մամուլի ազատության պաշտպանության հետ կապված մի շարք խնդիրների մասին։

Նա նաև մտահոգություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Պատգամավորի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ պետական դատարանները իրավասու չեն քննելու եկեղեցու ներքին կառուցվածքին վերաբերող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանի որ նման միջամտությունը խախտում է ոչ միայն կրոնական կազմակերպության ինքնավարությունը, այլև բոլոր քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքը։

«Քաղաքական մեծամասնությունն ընտրել է հանցավոր և ակնհայտ հակասահմանադրական ուղի՝ հայտարարելով իր մտադրության մասին ստիպել Նորին Սրբություն Կաթողիկոսին հրաժարական տալ և փոխել ազգային ինքնավար եկեղեցու կառավարման կարգը։ Երբ իշխանությունը որոշում է, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին՝ ընդ որում՝ ցանկացած գնով, դա արդեն խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ իրավական պետության», - ասաց Գալստյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցերին։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1«Իշխանությունն ուզում է զավթել Գյումրիի քաղաքապետի աթոռը». ձերբակալվել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը 08.6713-08-2026
2Ջիհադիստի պես է իրեն պահում եկեղեցու սպասավորը. ՔՊ–ականի ելույթը հարուցեց ընդդիմության դժգոհությունը01018-08-2026
3Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Փաշինյանին01018-08-2026
4Կհամագործակցե՞ք Աննա Հակոբյանի հետ. Գալստյանը` Հակոբյանի` ընտանեկան բռնության դեմ արշավի մասին08.2618-08-2026
5Пространное заявление лидера «Процветающей Армении» Гагика Царукяна0003-07-2026
6Народное собрание Гагаузии утвердило решение ЦИК об избрании главой автономии Гуцул0016-05-2023
7Захарова призвала Кишинев уважать выбор жителей Гагаузии0017-05-2023
8Лавров: Армения сама может выбирать, у кого закупать оружие0021-05-2025
9Децата на приятелите по чашка във властта: Кузман Илиев за управлението на Радев (ВИДЕО)06.9406-08-2026
10Путин: выборы в Армении показали, что у Пашиняна есть доверие народа0007-07-2021

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 10. Источник: news.am.