Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Լե Մին Հունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով: Ուղերձում ասված է.
«Վիետնամի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ցանկանում եմ հղել Ձեզ ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման առիթով։
Վիետնամը մշտապես կարևորում է Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և ուրախությամբ արձանագրում է, որ Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ և հասնել բազմաթիվ դրական արդյունքների։
Վիետնամի կառավարությունը և անձամբ ես միշտ պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ Ձեզ հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում հզոր առաջընթաց ապահովելու, երկու երկրների ժողովուրդների բարօրության, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու բարգավաճման համար։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր բարձր պետական պաշտոնում»։
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | Пашинян после разговора с Путиным созвонился с Макроном | 0 | 0 | 11-08-2025 |
| 2 | Пашинян поблагодарил за службу бывшего главу Генштаба ВС Армении | 0 | 0 | 10-03-2021 |
| 3 | «Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը. նա Ավինյանի նախկին վարորդն է | 0 | 10 | 18-08-2026 |
| 4 | Пашинян рассказал, кто возглавит его администрацию | 0 | 9.53 | 29-07-2026 |
| 5 | Пашинян перечислил 100 достижений правительства Армении | 0 | 0 | 16-05-2020 |
| 6 | Пашинян недоволен темпами диверсификации экономических связей Армении | 0 | 7.14 | 30-07-2026 |
| 7 | Президент Армении подписал несколько указов о назначениях в правительство | 0 | 0 | 02-08-2021 |
| 8 | «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու | 0 | 10 | 18-08-2026 |
| 9 | Пашинян: разблокированиe транспортных связей изменит всю логику развития в регионе | 0 | 0 | 25-11-2020 |
| 10 | Пашинян надеется, что дипломатия сможет заставить пушки замолчать | 0 | 0 | 02-03-2022 |