Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը. նա Ավինյանի նախկին վարորդն է

Дата публикации: 18-08-2026 04:36:00



Основное содержимое страницы с новостью.

«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում նշանակվեց 2024-ի կեսերին, նա 2021-ից Փաշինյանի արարողակարգի ծառայության պետն էր, դրանից առաջ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պետը։

Վերջերս նա իր օգնական է նշանակել Ավինյանի վարորդին՝ Սարո Գաբրիելյանին, որին թաղապետարանում համարում են «ստվերային թաղապետ»։ Գաբրիելյանը հասցրել է թե՛ Արաբկիրում, թե՛ Աջափնյակում տեղակալներ կարգել իր զարմիկներին։ Արաբկիրի թաղապետի տեղակալը, դիցուք, իր եղբորորդին է՝ Մաքս Գաբրիելյանը։ Վերջինս էլ իր հերթին կրթության բաժնում նշանակել է կնոջը` Աննային, նա էլ՝ «Պապն ու շաղգամը» հեքիաթի մոտիվներով, իր ընկերուհիներին է բերել բաժին։

Այս խումբը լուրեր է շրջանառում, որ վերեւից «դաբրոն» արդեն կա` շուտով Գաբրիելյանն է լինելու թաղապետը եւ կնոջն էլ նշանակելու է համայնքի մանկապարտեզներից մեկի տնօրեն։ Փոխթաղապետն օրենքով կուրացիա է անում քաղաքաշինության եւ սոցապահովության ոլորտը, սակայն փաստացի զբաղվում է բոլոր ոլորտներով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի01018-08-2026
2«Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»01018-08-2026
3«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու01018-08-2026
4Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Փաշինյանին01018-08-2026
5«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել01018-08-2026
6Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան (վիդեո)01018-08-2026
7Биография Никола Пашиняна0002-08-2021
8Президент Армении назначил Ару Айвазяна главой МИД0018-11-2020
9Пашинян назначил первого замначальника Генштаба ВС Армении0013-04-2021
10Пашинян рассказал, кто возглавит его администрацию09.5329-07-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 10. Источник: news.am.