Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Ծառուկյանին նոր՝ 3-րդ մեղադրանքն է առաջադրվել

Дата публикации: 06-08-2026 15:57:09

Փաստաբանը պնդում է. «իրականության հետ աղերս չունի մեղադրանքը»։

Основное содержимое страницы с новостью.

Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերի աշխարհագրությունն ու ոլորտն ընդլայնվում է: Նրան նոր՝ երրորդ մեղադրանքն է առաջադրվել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ մեղադրվում է 2.5 միլիոն դոլարի գույքի շորթման ու խոշոր չափի փողերի լվացման դեպքով: Ըստ Քննչականի՝ այս անգամ նրանք լիբանանահայ գործարարի հետ են գործ բռնել:

Իրավապահների հաղորդագրությունում նշվում է.- «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն: Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն»։

«Ազատության» տեղեկությունով՝ խոսքը լիբանանահայ գործարար Գևորգ Թորամանյանի մասին է: Ըստ Քննչականի՝ ոսկու վաճառքից բացի նրա հետ նաև խմելու ջրի գործարանի նախագիծ է սկսել Ծառուկյանը՝ վերջինս պիտի շենքը կառուցեր Ակունք գյուղում, իսկ Թորամանյանը դրսից հոսքագծեր բերեր: «Մուլտի Ակվամարին» ընկերությունը 50-50 պիտի երկու կողմինը լիներ, բայց, ըստ իրավապահների, Ծառուկյանի թիմը սպառնալիքով ստացել է Թորամանյանի 50 տոկոսը։

«Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր»,- ասված է իրավապահների տարածած հաղորդագրությունում։

Հետո էլ, դարձյալ, ըստ Քննչականի, որպեսզի թաքցնեն ոսկյա զարդերի ու ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական եկամուտների հետ:

«Իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք». Ծառուկյանի փաստաբան

Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանը պնդում է՝ ինչպես մյուս՝ իրանցիների գործով, այս մեկով էլ Ծառուկյանը ոչ թե պիտի մեղադրյալ, այլ տուժող լիներ, փաստաբանի խոսքով.- «Բացարձակ սուտ, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանք է»։ Փաստաբանը հարցնում է՝ ինչպե՞ս է լիբանանահայ Թորամանյանը լռել ավելի քան 12 տարի ու արթնացել ճիշտ այն ժամանակ, երբ իրավապահները գետնին պառկեցրին Ծառուկյանին.

«Եկել է Հայաստան, գնացել է, երբևէ որևէ պահանջ, ըստ էության, չի ներկայացրել, դեռ ավելին ասեմ՝ իրա գործողություններում բազմաթիվ դրվագներ կան խարդախության, որը փաստաթղթերով է հիմնավորվում, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, բայց ժամանակներն այնպիսին են, որ այդ փաստաթղթերը որևէ ազդեցություն ու տպավորություն չեն թողնում վարույթն իրականացնող մարմնի վրա»,- ասում է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ բազմաթիվ փաստարկներ ունեն Ծառուկյանի անմեղությունն ապացուցող, բայց Քննչականը դրանց ուշադրություն չի դարձնում: Փաստաբանը նկատում է.- «Չակերտավոր տուժողի մերկապարանոց, չփաստարկված, որևէ փաստաթղթով չհիմնավորվող հայտարարությունները միանգամից ընդունելի են դառնում Քննչական մարմնի համար»։

«Մուլտի Գրուպ»-ի ղեկավար Սեդրակ Առուստամյանի փաստաբանն էլ է պնդում մեղադրանքը սուտ է և իր պաշտպանյալն այն չի ընդունում. «Միանշանակ չի ընդունում։ Փաստաթղթերով հիմնավորված են, որ դիմացի կողմը բացարձակ կեղծիք ու սուտի մասին է խոսում»,- ասում է փաստաբան Դավիթ Մանթաշյանը։ Դիտարկմանը, թե իրավապահների տարածած հաղորդագրությունում նշված է, որ «փաստաթղթերը բռնությամբ են ստորագրվել», Մանթաշյանն ասաց.- «Դա էլ է ստուտ, ամբողջությամբ սուտ է»։

Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքից առանձնացնում է սպառնալիքով փաստաթղթեր ստորագրելու դրվագը։ Իսկ նոտա՞րը, հարցնում է, կին է եղել, նա հաստատե՞լ է բռնության փաստը, գոնե նկատե՞լ է, որ ընկճված է Թորամանյանը այդ սպառնալիքների հետևանքնով...Ծառուկյանի ու նրա թիմակցի նկատմամբ քրեական այս նոր վարույթով խափանման միջոցներ չկան , որովհետև Ծառուկյանն ու Առուստամյանն արդեն իսկ կալանավորված են:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ06.6412-08-2026
2«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
3Միքայել Աջապահյանի գործը՝ Վճռաբեկում. «Երևանի դատարանը չպետք է դատեր Սրբազանին» 08.6714-08-2026
4Զինծառայողի մահվան հերթական դեպքը․ Փաշինյանն ասում է՝ պաշտոնանկություններ կլինեն09.1113-08-2026
5Пашинян: Армения и Азербайджан не будут размещать силы третьих стран на границе0013-03-2025
6Пашинян подтвердил подлинность нового трехстороннего заявления, появившегося в СМИ0020-05-2021
7В Армении возбудили новое дело против оппозиционера Царукяна06.5524-07-2026
8Пашинян: новой войны между Арменией и Азербайджаном не будет0026-05-2025
9Пашинян заявил, что пока новая встреча с Алиевым не планируется0014-03-2023
10Կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր հետ հոգեբան է աշխատում09.1506-08-2026

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.62. Источник: www.azatutyun.am.