Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Միքայել Աջապահյանի գործը՝ Վճռաբեկում. «Երևանի դատարանը չպետք է դատեր Սրբազանին»

Дата публикации: 14-08-2026 14:57:46

Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գործի բուն բովանդակությանն առհասարակ չի անդրադարձել և չի էլ պարզել՝ արդյո՞ք հոգևորականի խոսքերում հանցակազմ կա:

Основное содержимое страницы с новостью.

Հարցազրույցում հնչեցրած մտքերի համար մեղադրյալի աթոռին հայտնված Շիրակի թեմի առաջնորդի գործն ուղարկվել է Վճռաբեկ: Գլխավոր դատախազը բողոքարկել է մեկուկես ամիս առաջ Վերաքննիչի կայացրած որոշումը, որով ուժի մեջ չմտավ հոգևորականի մեղքը հաստատող վճիռը, փոխարենը Վերաքննիչը գործն ուղարկեց նոր քննության՝ այս անգամ Շիրակի մարզի դատարան:

Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր էր ճանաչել նրա մի հայտարարության համար, որով արքեպիսկոպոսը վերահաստատել էր դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը:

Երևանի դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ իշխանության զավթման կոչի համար: Հոգևորականն էլ դիմել էր Վերաքննիչ, որը հունիսի վերջին բավարարեց բողոքը, բայց մասնակի. Միքայել արքեպիսկոպոսի արդարացման պահանջը մերժեց, փոխարենը հաստատեց, որ ընդդատության խախտում է եղել. Սրբազանին պետք է դատեր ոչ թե Երևանի, այլ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Փաստաբան Ռոման Ահարոնյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գործի բուն բովանդակությանն առհասարակ չի անդրադարձել և չի էլ պարզել՝ արդյո՞ք հոգևորականի խոսքերում հանցակազմ կա: Վերաքննիչի գնահատմամբ՝ իմաստ չկար անդրադառնալու դրան, քանի որ Աջապահյանին մեղավոր ճանաչած դատարանն ընդհանրապես իրավասու չէր քննելու այս գործը։

«Հետևաբար, այս խախտումը պիտի վերացվի, մեղադրանքի մնացած բոլոր փաստերը պատշաճ դատարանի կողմից պետք է քննվեն, նոր դրա արդյունքները, եթե հետո բողոքարկեն և այլն, Վերաքննիչ դատարանը վերանայի», - ասաց Ահարոնյանը:

Ըստ Միքայել Աջապահյանի ու նրա փաստաբանների, ենթադրյալ հանցանքի վայրը Շիրակի մարզն է, բայց առաջին ատյանի դատարանը չէր փորձել դա պարզել, ասում է փաստաբանն ու նկատում՝ իրենք դատարանին էին ներկայացրել Սրբազանի խոսքերը տարածած երկու լրատվամիջոցների տեղեկանքները հարցազրույցի վայրի մասին, բայց, միևնույն է, դատարանը համակարծիք էր դատախազության հետ:

Իսկ դատախազ Վահան Հարությունյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Շիրակի թեմի առաջնորդի խոսքերը հեռարձակվել են մի քանի լրատվամիջոցներով ողջ երկրի տարածքում, և հանցագործության դեպքի վայրը ճշտել հնարավոր չէ. «Մենք մեղադրանքի բովանդակությունը նայում ենք, շատ հստակ նշված է, հստակ երևում է, որ ուղղված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»:

Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանն այսպես չի կարծում: Իրենց որոշման մեջ դատավորները նշում են, որ ի սկզբանե նախաքննական մարմինը պետք է պարզեր հանցանքի վայրը, ինչը չի արել:

«Առաջին ատյանի դատարանն այսքան փաստական տվյալ ունենալով հանդերձ պարտավոր էր արձանագրել, որ դա իր ընդդատությանը ենթակա չէ, բայց չարեց, ու Վերաքննիչ դատարանը հենց դա արձանագրեց, որ այսքանը բավարար էր, ու դատարանը սխալվել է, որ չի արձանագրել», - նշեց փաստաբան Ահարոնյանը:

Ըստ փաստաբանների, հոգևորականի գործը Շիրակում չքննեցին կաշկանդվածության պատճառով. Սրբազանի բարձր հեղինակությունը հաշվի առնելով՝ տեղի դատավորները դժվարություններ կունենային:

Նոր քննություն նշանակելուց բացի, Վերաքննիչը նաև տնային կալանքից էր ազատել Աջապահյանին: Այն ժամանակ հոգևորականը դատարանի բակում անդրադարձել էր մեղադրանքին. «Ի սկզբանե ասել ենք՝ շինծու է [քրեական գործը], ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու: Նման կոչ արդեն քանի անգամ անում է կառավարության ղեկավարը: Բառացի ասում է՝ գնացեք, հեղափոխություն արեք, ես նման բան ասե՞լ եմ: Ուրեմն ո՞վ պիտի դատվի, նա պիտի դատվի, ե՞ս պիտի դատվեմ»:

Վճռաբեկը երեք ամիս ժամանակ ունի որոշելու՝ վարույթ ընդունե՞լ գլխավոր դատախազի բողոքը, թե՞ մերժել: Վարույթ չընդունելու դեպքում Վերաքննիչի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը զրոյից կքննվի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։

Վարույթ ընդունելու դեպքում երկու տարբերակ կա՝ Վճռաբեկը կա՛մ անփոփոխ կթողնի Վերաքննիչի որոշումը՝ գործը դարձյալ ուղարկելով Շիրակի մարզի դատարան, կա՛մ կբեկանի այն ու հետ կուղարկի Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ06.6412-08-2026
2«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
3Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել07.8424-07-2026
4Адвокат бизнесмена Карапетяна назвал дело своего подзащитного правовым абсурдом0002-07-2025
5Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան-3629-06-2026
6Երեւանցիների շահը չի կարող ստորադասվել որեւէ մեկի հոտած պայմանագրին. Տիգրան Ավինյան5629-06-2026
7«Այդ վճիռը վաղուց կայացված է». Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից012.9806-08-2026
8Ծառուկյանին նոր՝ 3-րդ մեղադրանքն է առաջադրվել08.6206-08-2026
9Армянская церковь назвала приговор архиепископу Микаелю политической местью0003-10-2025
10Армянская церковь назвала вердикт архиепископу Микаелю ударом по правосудию0024-09-2025

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.67. Источник: www.azatutyun.am.