Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Գործարարն ահազանգում է բանկային գաղտնիքի արտահոսքի մասին, իրավապահները քրեական գործ չեն հարուցում

Дата публикации: 12-08-2026 14:25:49

Գործարարը հանգամանքները պարզելու համար հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին:

Основное содержимое страницы с новостью.

Գործարար և իրավաբան Արմեն Սաքապետոյանը պնդում է, որ իր ու կնոջ, եղբոր և հորեղբոր որդու բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն ապօրինի կերպով հայտնվել են ոստիկանության ձեռքում։

Սաքապետոյանի խոսքով՝ դրանք հետագայում ներառվել են ոստիկանության կողմից դատախազություն ուղարկված պաշտոնական գրության մեջ։ Նա պնդում է, որ բանկային տվյալները ստանալու համար իրավական հիմք էլ չի եղել։

«Իմ կամ մեր ընտանիքի որևէ անդամի նկատմամբ հարուցված չի եղել որևէ քրեական գործ և առկա չէ որևէ քրեական հետապնդում», - ասաց Արմեն Սաքապետոյանը:

Գործարարը տեղի ունեցածը «բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսք», է որակում, իսկ հանգամանքները պարզելու համար հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին: Քրեական գործ, սակայն, չի հարուցվել:

Ինչո՞ւ Սաքապետոյանի հաղորդման հիման վրա Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում վարույթ չեն նախաձեռնել: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ ներկայացված դեպքը Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում։ Գլխավոր դատախազությունից էլ ասացին՝ հսկող դատախազը հաստատել է նախորդ երկու մարմինների կողմից քրգործ չհարուցելու որոշումը:

Սաքապետոյանը համաձայն չէ այդ որոշման հետ. «Բողոքարկել եմ դատարան, որի մասին ավելի մանրամասն կանդրադառնամ առաջիկայում»:

Մի քանի ոլորտներում բիզնեսներ ունեցող Սաքապետոյանի պնդմամբ՝ խոսքը ոչ թե առանձին գործարքի, այլ ընտանիքի անդամների բանկային գործունեության վերաբերյալ մեծածավալ տեղեկությունների մասին է։

«Նախատեսում եմ այս ողջ գործընթացն իրականացնել բաց ու հրապարակային, քանի որ տեղի ունեցող ապօրինությունների դեմ կարող եմ պայքարել միայն այս եղանակով», - ընդգծեց նա:

Սաքապետոյանի պնդմամբ՝ ոստիկանության 2021-ին կատարած ուսումնասիրությունից հետո է դատախազություն ուղարկված գրության մեջ ներառվել իր և ընտանիքի անդամների բանկային գործարքների վերաբերյալ մանրամասն տվյալները։ Պնդում է՝ փաստաթղթում նշված են եղել, մասնավորապես, իր բանկային հաշիվներին տարիների ընթացքում մուտքագրված և ելքագրված գումարների չափերը, ինչպես նաև կնոջ, եղբոր և հորեղբոր որդու հաշիվների վերաբերյալ տվյալներ։

Գործարարը թեև չի հստակեցնում, թե որ բանկերի մասին է խոսքը, բայց ընդգծում է՝ դիմել է դրանց՝ պարզելու, թե ինչպե՞ս են այդ տվյալները հայտնվել ոստիկանության մոտ, սակայն վերջիններս պատասխանել են, թե բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ որևէ մեկին չեն տրամադրել։

«Եթե տեղի չի ունեցել բանկային գաղտնիք պարունակով տեղեկությունների արտահոսք, ապա ինչպե՞ս են մեր ընտանիքի բանկային գաղտնիք կազմով տեղեկությունները ամբողջությամբ հայտնվել ոստիկանության աշխատակցի տրամադրության ներքո», - հարցնում է նա:

Սաքապետոյանը 15 օր առաջ նաև Կենտրոնական բանկ է դիմել. «Ես ներսից գիտեմ, որ չգիտեն՝ ինչ պատասխանեն: Ե՛վ ոստիկանությանը, և՛ Հակակոռուպցիոնին, և՛ դատախազությանը, և՛ դատարանին, և՛ ԿԲ-ին ասում եմ՝ ի՞նչն է խնդիրը, հարուցեք վարույթ, պարզենք՝ էս տվյալը որտեղից է դուրս եկել, ամբողջ խնդիրն այն է, որ չեն հարուցում քրեական գործ, որովհետև որ հարուցեն պետք է գործողություն անեն»:

Արմեն Սաքապետոյանը նաև որպես իրավաբան է պնդում՝ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների ստացումն օրենքով սահմանափակված է, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում նման տվյալների ձեռքբերման համար նախատեսված են հատուկ պայմաններ, ինչն այս դեպքում չկա. իր կամ ընտանիքի անդամների նկատմամբ քրեական վարույթ չի եղել, ասում է, և ինքը չի կասկածվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, առավել ևս չի եղել դատարանի որոշում, որով այդ տվյալները օրենքով կարող էին հասանելի դառնալ քննչական մարմիններին:

Արմեն Սաքապետոյանը 2016-ին նշանակվել էր ՊԵԿ նախագահի տեղակալ, 2018-ին՝ աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն: 2024-ից նա անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Սաքապետոյանը, սակայն, չի ցանկանում այս փուլում մանրամասն անդրադառնալ այդ գործին՝ շեշտելով՝ բանկային տվյալների հնարավոր ապօրինի ձեռքբերման հարցը պետք է դիտարկել առանձին։

«Ապօրինի եղանակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, զանգվածային արտահոսքի դեպքը հիմք է հանդիսացել իմ նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսելու համար», - ներկայացրեց գործարարը:

Սաքապետոյանը հնարավոր սխեմա է կազմել, որով ներկայացնում է իր վարկածը, թե ինչպես կարող էին իր բանկային տվյալները փոխանցվել: Սա Սաքապետոյանի վարկածն է, ոչ թե հաստատված փաստերի նկարագրություն, և այն ենթակա է իրավասու մարմինների ստուգմանն ու գնահատմանը։

Թե ի՞նչ կապ ունի, Սաքապետոյանի որակմամբ «բանկային գաղտնիք կազմող տվյալների արտահոսքը» իր նկատմամբ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի հետ, Գլխավոր դատախազությունից չմեկնաբանեցին:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Генпрокуратура проводит проверку по факту взысканий банком несуществующих долгов0014-02-2020
2«Իրավական այլասերություն». իրավապաշտպանները քննադատում են Քննչական կոմիտեին08.9210-08-2026
3Միքայել Աջապահյանի գործը՝ Վճռաբեկում. «Երևանի դատարանը չպետք է դատեր Սրբազանին» 08.6714-08-2026
4Генпрокуратура обещает предотвращать необоснованный рост ставок по кредитам бизнесу0010-03-2022
5Краснов: Генпрокуратура не занимается ревизией приватизации в России0007-09-2025
6ЦБ примет меры к банкам в случае нарушений при введении комиссий по валютным счетам0010-06-2022
7ЦБ обязал банки сообщать клиентам причины отказа в обслуживании0028-02-2019
8Госдума ужесточает уголовное наказание за неправомерные действия при банкротстве0006-04-2021
9Генпрокуратура Белоруссии направила в суд дело топ-менеджеров Белгазпромбанка0021-01-2021
10Защита просит отпустить топ-менеджера банка "Траст" Хабарова под залог в 10 млн рублей0009-10-2020

Классификация: Экономика. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 9.07. Источник: www.azatutyun.am.