Պոլսահայ երաժշտական կեանքի կարեւոր դէմքերէն, խմբավար, երգահան եւ գեղարուեստական ղեկավար Մասիս-Արամ Կէօզպէք միջազգային նոր յաջողութիւն մը արձանագրած է։ Ան ընտրուած է Իտալիոյ Թորինօ քաղաքին մէջ…
Պոլսահայ երաժշտական կեանքի կարեւոր դէմքերէն, խմբավար, երգահան եւ գեղարուեստական ղեկավար Մասիս-Արամ Կէօզպէք միջազգային նոր յաջողութիւն մը արձանագրած է։ Ան ընտրուած է Իտալիոյ Թորինօ քաղաքին մէջ 23-25 Հոկտեմբերին կայանալիք «Ֆոսքօ Քորթի» երգչախումբերու ղեկավարներու միջազգային մրցումի 18 եզրափակիչ մասնակիցներէն մէկը՝ իրաւունք ստանալով ներկայացնելու Թուրքիան։
Մրցումին մասնակցելու համար 37 երկիրներէ ներկայացուած էին 92 դիմումներ, որոնցմէ ընտրուած են միայն 18 խմբավարներ։ Մասիս-Արամ Կէօզպէք Թուրքիայէն ընտրուած առաջին եւ միակ մասնակիցն է։
«Պօղազիչի Ճազ» եւ «Պօղազիչի Երիտասարդական» երգչախումբերուն, ինչպէս նաեւ «Մակմա» երաժշտական համոյթի հիմնադիր Կէօզպէք տարիներէ ի վեր իր գործունէութեամբ կարեւոր ներդրում կը բերէ Թուրքիոյ խմբերգային երաժշտութեան զարգացման։
Ան 2019ին Հոնկ Քոնկի մէջ կազմակերպուած խմբավարներու համաշխարհային մրցումին ընտրուած էր 12 եզրափակիչ մասնակիցներուն շարքին։ 2021ին եւս իրաւունք ստացած էր մասնակցելու «Ֆոսքօ Քորթի» մրցոյթին, սակայն համավարակի հետեւանքով չէր կրցած ներկայ գտնուիլ։ Հինգ տարի ետք ան դարձեալ կը յայտնուի նոյն մրցումի ընտրեալ մասնակիցներուն շարքին։
Կէօզպէք իր ընկերային ցանցի էջին վրայ մեծ ոգեւորութեամբ հաղորդած է այս լուրը՝ յայտնելով, թէ հպարտ է նման հեղինակաւոր մրցումի մը ընթացքին Թուրքիան ներկայացնելու առիթով։
Մրցումի բոլոր փուլերը ուղիղ պիտի սփռուին համացանցով՝ 23 Հոկտեմբեր Ուրբաթ օրուընէ սկսեալ, Թուրքիոյ ժամով առաւօտեան ժամը 10.30-էն, «Ֆենիարքօ» կազմակերպութեան տեսանիւթերու ալիքով։
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | Masis Aram Gözbek’ten Gurur Verici Bir Haber | 0 | 15.03 | 20-10-2026 |
| 2 | ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԷՋ ՄԱՀԱՑԱԾ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՇԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ | 0 | 6.78 | 21-10-2026 |
| 3 | Qanun Virtuoso Marianna Gevorgyan Reaches Final Round of the ICMA Awards | 0 | 5.52 | 13-07-2026 |
| 4 | ԱՄԵՐԻԿԵԱՆ ՆՈՐ ԺԱՊԱՒԷՆԻ ՄԸ ՄԷՋ ՀԱՅԵՐԷՆԸ ԿԸ ՀՆՉԷ | 0 | 7.72 | 24-10-2026 |
| 5 | Спикером парламента Армении нового созыва стал и.о. вице-премьера Арарат Мирзоян | 0 | 0 | 14-01-2019 |
| 6 | ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻԻ ԾՆՆԴԵԱՆ 350-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ | 0 | 6.31 | 21-10-2026 |
| 7 | ԽԱԺԱԿ ԱՐՔ. ՊԱՐՍԱՄԵԱՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՒ ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԻ Ի ՊԱՏԻՒ ՀՌՈՄԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐՈՒՆ | 0 | 6.87 | 26-10-2026 |
| 8 | Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները | 0 | 7.14 | 31-07-2026 |
| 9 | Нового мэра города Аргун утвердили в Чечне | 0 | 0 | 04-08-2020 |
| 10 | Новое назначение в Следственном комитете Армении | 0 | 10 | 13-10-2026 |