Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Ապրած փորձառությունները լսելի են․ իրական ձայներ՝ իրական փոփոխություններ». սա հոգեկան առողջության օրվա այս տարվա կարգախոսն է։ Այն ընդգծում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լսելու, նրանց իրավունքները պաշտպանելու և որոշումների կայացման գործում նրանց մասնակցությունն ապահովելու կարևորությունը։ Առողջապահության նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում բնակչության […]
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
«Ապրած փորձառությունները լսելի են․ իրական ձայներ՝ իրական փոփոխություններ». սա հոգեկան առողջության օրվա այս տարվա կարգախոսն է։ Այն ընդգծում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լսելու, նրանց իրավունքները պաշտպանելու և որոշումների կայացման գործում նրանց մասնակցությունն ապահովելու կարևորությունը։
Առողջապահության նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում բնակչության հոգեկան առողջության պահպանման և բարելավման ուղղությամբ։
Այս համատեքստում հաստատվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը, մշակվել են ոլորտի մասնագետների էթիկայի կանոններն ու պացիենտների վարման գործելակարգերը:
Ոլորտի կարևոր ձեռքբերումներից է նաև «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակումը, այն ուղղված է իրավական կարգավորման և անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը։
Այս ամենին զուգահեռ, ծառայությունների հասանելիության ընդլայնման նպատակով, Արարատի և Շիրակի մարզերում իրականացվում է հոգեկան առողջության մոբիլ ծառայությունների ներդրման պիլոտային ծրագիրը։
Վերջին տարիներին կապիտալ շինարարական աշխատանքներ են իրականացվում հոգեկան առողջության պահպանման կենտրոններում. արդիականացվում են ենթակառուցվածքները, միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգվում կամ վերակառուցվում են մասնաշենքերը, բաժանմունքները, այսպիսով` ստեղծելով արժանապատիվ պայմաններ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեր պացիենտների համար։
«Բովանդակային վերափոխումը զուգորդելով ենթակառուցվածքների արդիականացման հետ` ստեղծում ենք հոգեկան առողջության արդյունավետ մի համակարգ, որի հիմքում մարդու արժանապատվությունն է, նրա իրավունքների և կարիքների նկատմամբ հարգանքը։
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է. ևս մեկ առիթ խոսելու թեմայի կարևորության մասին, սակայն ոլորտային բարեփոխման ապահովումն ամենօրյա հետևողական աշխատանք է»,-ասվում է ԱՆ հաղորդագրությունում:
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները | 0 | 8.48 | 10-10-2026 |
| 2 | Անահիտ Ավանեսյանը՝ ՌԴ-ում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումների մասին | 0 | 7.87 | 07-10-2026 |
| 3 | Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին | 0 | 6.2 | 11-10-2026 |
| 4 | Работающие калининградцы смогут пройти диспансеризацию 10 октября | 0 | 13.78 | 08-10-2026 |
| 5 | Какой сегодня праздник: 10 октября 2026 года | 0 | 11.51 | 09-10-2026 |
| 6 | Chỉ đạo, điều hành của Chính phủ, Thủ tướng Chính phủ ngày 06/10/2026 | 0 | 5.96 | 06-10-2026 |
| 7 | 44 günlük Vətən müharibəsinin xronikası: 11 oktyabr | 0 | 38.57 | 10-10-2026 |
| 8 | С 4 по 10 октября в Волгоградском планетарии будет проходить ... | 0 | 12.89 | 28-09-2026 |
| 9 | Πότε ξεκινά η καταβολή των συντάξεων Οκτωβρίου στους δικαιούχους - Αναλυτικά ανά ταμείο | 0 | 19.81 | 21-09-2026 |
| 10 | This is Pope Leo XIV’s prayer intention for the month of October | 0 | 3.51 | 01-10-2026 |