Իր տերերը նիկոլին իշխանության են բերել, որ հայ ազգի ինքնապաշտպանության իմունիտետը ջարդեն, դե էդ խամաճիկն էլ թուրքական խորամանկությամբ քայլ առ քայլ մեր զգոնությունը թուլացնում է, կարդում է այն տեքստքերը, որ իրեն համար գրում են և կատարում է այն գործողությունները, ինչն իրեն հանձնարարում են։
Ես մեր ազգի վրա եմ զարմանում, որը ոչ մի հակազդեցություն չի դրսևորվում, անտարբեր է դարձել ու իր սրբությունները հերթով զիջում է։ Ուր? կորավ մեր արժանապատվությունը, որտեղ? է հայի ոգին, համակերպվել? ենք թուրքի դեմ ծնկելուն, այդքան քիչ? գնահատեցինք մեր հերոս մարտիկների նվիրումը, որոնք նահատակվեցին հանուն մեզ ու մեր Հայրենյաց։
Երբ? ենք սկսելու վերջապես մեզ ճիշտ պահել։
Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, 2026թ. սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում, մասնավորապես, հայտարարել է. «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»:
Մեջբերման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը:
Համաձայն հնագույն աղբյուրների մասնավորապես՝ հունա-հռոմեական աղբյուրների, հայերը համարվում են աշխարհի հնագույն ազգերից մեկը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա հենց ադրբեջանցի հետազոտողների համաձայն, «ադրբեջանցի» էթնոնիմը ի հայտ է եկել 1936 թվականից սկսած, դրանցի առաջ նրանք կոչվել են «կովկասյան թաթարներ», «թյուրքեր»: Ըստ այդմ՝ «ադրբեջանցի» էթնոնիմը ունի 90 տարվա պատմություն:
Այս մասին փաստում են հենց իրենք՝ կովկասյան թաթարները (ետնագույն ադրբեջանցիները), ովքեր թե՛ պետական-քաղաքական գործիչներ են և թե՛ հետազոտողներ:
Նախքան 1918 թվականի մայիսը «Ադրբեջան» անունով պետության և նախքան 1936 թվականի դեկտեմբերը «ադրբեջանցի» անունով ազգի չգոյության մասին նույն իրողությունն են փաստում կովկասյան թաթար (ադրբեջանցի) մի շարք այլ ներկայացուցիչներ:
Հետևաբար, բացարձակապես անհիմն է խոսել «ադրբեջանցի» ազգի դարերով գոյություն ունենալու մասին:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ խոսքում առկա «խաղաղ գոյակցություն» ձևակերպմանը, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը:
Ադրբեջանի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանների վարչակազմերը պետական մակարդակով ծրագրել և 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988-1990 թվականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, 1991-1994, 2016, 2020, 2022-2023 թվականներին Արցախի Հանրապետությունում ազգությամբ հայերի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություններ, որոնց վերաբերյալ կան փաստագրված, անժխտելի ապացույցներ:
Ի հավելումն ասվածի՝ հարկ է նաև նշել, որ հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից սկսած հայտնի են «ադրբեջանցիներ» անվամբ, համատեղ խաղաղ գոյակցությունն առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ:
Ի՞նչ հիմք կան նման պնդում անելու համար:
Բանն այն է, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար»:
Վերոնշյալ զեկույցից 20 տարի անց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության առումով իրավիճակը ոչ միայն չի փոխվել դեպի դրականը, այլև ճիշտ հակառակը. վիճակն ավելի է վատթարացել: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի դիտարկումները:
Այսպես, ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ հրապարակված եզրափակիչ դիտարկումների համաձայն՝
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն», չի դիմանում նույնիսկ նվազագույն քննադատությանը:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: