Այդ մասին հայտարարել է Ջանի Ինֆանտինոն:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրաժարվել է աշխարհի առաջնությունների իրավունքների մի մասը մասնավոր ներդրողների վաճառելու ծրագրերից, հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն:
«Ուշադրությամբ լսելով բոլոր կարծիքները՝ մենք եկանք եզրակացության, որ նախագիծն այնպիսի բնույթի տարաձայնություններ է հարուցել, որոնք, անկախ աջակցության մակարդակից, այլևս չեմ համապատասխանում սկզբնապես առաջադրված նպատակի շահերին», - հայտարարել է Ինֆանտինոն:
Հուլիսի վերջին Ինֆանտինոն հայտարարել էր FIFA Forward Enterprise ընկերություն ստեղծելու ծրագրերի մասին, որին նախատեսվում էր փոխանցել ՖԻՖԱ-ի գլխավոր մրցաշարերի առևտրային և օպերացիոն գործառույթները: Այդ կառույցի շուրջ 20 տոկոսը նախատեսվում էր վաճառել մասնավոր ներդրողներին:
Պոտենցիալ ներդրողների թվում էր Thrive Eternal ընկերությունը, որի հիմնադիրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայր Ջոշուա Քուշներն է:
Այդ ծրագրերը ֆուտբոլի բազմաթիվ ազգային ֆեդերացիաների քննադատությունը հարուցեցին, իսկ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն որոշեց բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը, եթե կազմակերպությունը չհրաժարվի իր պլաններից: Նման հայտարարությամբ հանդես եկան նաև Եվրոպայի առաջատար ֆուտբոլային ակումբները:
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | ՖԻՖԱ-ն ներողություն է խնդրել վիճահարույց նախաձեռնության համար, Ինֆանտինոն պահպանել է պաշտոնը | 0 | 7.57 | 06-08-2026 |
| 2 | FIFA пасьля крытыкі UEFA адмовілася ад плянаў прадаць частку правоў на пяршынствы прыватным інвэстарам | 0 | 10.32 | 01-08-2026 |
| 3 | В ФИФА заявили, что никто не собирается продавать футбол | 0 | 7.74 | 31-07-2026 |
| 4 | «Ինֆանտինոն պետք է հեռանա». Լուիշ Ֆիգուն միացել է ՖԻՖԱ-ի նախագահ հասցեին հնչող քննադատություններին | 0 | 6.96 | 05-08-2026 |
| 5 | УЕФА — о плане Инфантино: чемпионат мира не продаётся | 0 | 11.67 | 30-07-2026 |
| 6 | В ФИФА не будут создавать дочернюю компанию при несогласии федераций | 0 | 8.52 | 31-07-2026 |
| 7 | UEFA neatkāpjas: pieteiktais FIFA turnīru boikots joprojām ir spēkā | 0 | 5.62 | 07-08-2026 |
| 8 | Nomira kā Superlīga: FIFA prezidents atsakās no Pasaules kausa pārdošanas | 0 | 7.51 | 01-08-2026 |
| 9 | В ФИФА ответили на критику проекта, ставшего причиной конфликта с УЕФА | 0 | 7.66 | 30-07-2026 |