Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Կառավարությունը հերթական փոխհատուցումը կհատկացնի արտանահողներին՝ ավելի քան 5 միլիարդ դրամ

Дата публикации: 13-08-2026 17:12:10

«Ֆրեշլայն» ընկերության հիմնադիր Գևորգ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք երկրորդ անգամ են դիմելու կառավարությանը։

Основное содержимое страницы с новостью.

Հայաստանի կառավարությունը Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնել ընդհանուր 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամ։ Նախարարությունն այս գումարը կուղղի այն տնտեսվարողներին, որոնք ռուսական սահմանափակումների ընթացքում այլ երկրներ են արտահանում իրականացրել։ Այս անգամ հունիս-հուլիս ամիսների արտահանման մասին է խոսքը։

Փոխնախարար Արման Խոջայանը կառավարության նիստում թվարկեց՝ վերջին երկու ամսում 2325 տոննա պղպեղ է արտահանվել, 1579 տոննա լոլիկ, 3,6 միլիոն հատ ծաղիկ։

«Ծիրանի արտահանումը կազմել է 7010 տոննա, կեռասը՝ 1715 տոննա, 430 տոննա սալոր է արտահանվել, 1645 տոննա դեղձ և նեկտարին, և այդպես շարունակ, քանի որ ցանկը շատ է, բոլորը չթվեմ», - ներկայացրեց Խոջայանը։

Նախարարի տեղակալը չհստակեցրեց, թե որ երկրներ են արտահանումներ իրականացվել, բայց ասաց՝ վերջին երկու ամիսներին ծաղիկները 26 երկրներ են ուղարկվել, միրգը՝ 21, բանջարեղենն էլ՝ 14 երկիր։

Վարչապետ Փաշինյանը որակական գնահատականներ պահանջեց Խոջայանից, ասաց՝ այդ թվերը շատերին շատ բան չեն ասում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի գնահատմամբ, ընդհանուր առմամբ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում առաջընթաց կա, սակայն յուրաքանչյուր շուկայում դիրքավորվելու համար ասաց՝ հետևողական աշխատանք է պետք։

Ռուսաստանը գարնանից փուլ առ փուլ արգելեց հայկական գյուղմթերքի գրեթե ողջ տեսականու, ինչպես նաև կաթնամթերքի, ձկնեղենի, ծաղիկների, հանքային և ոչ հանքային ջրերի մի մասի, ոչ ալկոհոլային ու ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների մուտքն իր երկիր։

Փոխնախարարի խոսքով՝ այս փուլում տեղի է ունենում արտաքին շուկաների և մատակարարման շղթաների վերադասավորում ու հենց սա էլ տնտեսվարողների համար ցնցումներ է առաջացրել։ Կառավարության այս ծրագրերն էլ, ըստ նրա, ուղղված են այդ ազդեցությունները մեղմելուն։

«Միաժամանակ տնտեսվարողները իրենք և՛ ադապտացվում են փոփոխվող միջավայրին, և՛ նաև փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Կան տնտեսվարողներ, որոնք առավել պատրաստ են այս փոփոխություններին և ավելի արագ են արձագանքում, կան տնտեսվարողներ, որոնք իրենց բիզնեսի վերափոխման անհրաժեշտություն ունեն և կունենան», - նշեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ բիզնեսը պետք է ճկուն լինի, ճգնաժամն էլ որպես հնարավորություն օգտագործի։ Իսկ կառավարության հատկացրած 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամն այս անգամ ուղղվելու է պղպեղի, լոլիկի, ծաղիկի, ծիրանի, կեռասի, սալորի, դեղձի և նեկտարինի ու այլ գյուղմթերքների արտահանման փոխհատուցմանը։

«Եվրոպական երկրներ արտահանման ուղղությամբ դեռ խնդիրներ կան»

«Ֆրեշլայն» ընկերության հիմնադիր Գևորգ Ղուկասյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք երկրորդ անգամ են դիմելու կառավարությանը։

«Արտահանել ենք ծիրան, սալոր, նեկտարին, պղպեղ, լոլիկ, կեռաս, քիչ քանակություն ենք ունեցել, արտահանել ենք։ Այս ամբողջ պրոցեսի գործի ողնաշարը, այսպես ասած, պահում է այդ սուբսիդիան։ Հունիս ամսվա սուբսիդիաները համարյա թե բոլորինը տրամադրել են, հիմա ընթացքի մեջ է հուլիսին է», - ասաց Ղուկասյանը:

«Ֆրեշլայն» ընկերությունը, որ ունի ծիրանի, դեղձի և սև սալորի սեփական այգիներ, նաև այլ ֆերմերների գյուղմթերքն է հիմնականում Ռուսաստան արտահանում, արդեն նոր շուկաներ են գտել. «Ռուսաստան, Մոլդավա, Ուկրաինա, Պոլսա դիրքավորվել ենք, բայց լիքը դիրքավորվելու տեղ ունենք։ Պետության աջակցությունը այդտեղ կա։ Նոր շուկաները մեր համար Լեհաստանն է, Ուկրաինա մենք արտահանել ենք մինչև այդ, Մոլդովա ենք արտահանել հայկական լոլիկը։ Ունեցած կապերի վրա զարգացրել ենք այս տարվա ապրանքատեսականիները և վաճառքը։ Նոր կապեր էլ են ձևավորում։ Մոլդովա պոմիդոր երբևիցե չենք արտահանել, բայց այս տարի արտահանել ենք»։

Ընկերությունը եվրոպական երկրներից հայկական մթերքն այս տարի արտահանել է միայն Լեհաստան ու Մոլդովա, իսկ ոչ եվրոպական երկրներից՝ Ուկրաինա ու Վրաստան։ Գևորգ Ղուկասյանն ասում է՝ զարմացել է, թե Վրաստանն ինչպես է մեծածավալ սպառման համար հայկական լոլիկն ընդունում։

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, եվրոպական երկրներ արտահանման ժ ուղղությամբ դեռ խնդիրներ կան. հայկական արտադրանքը պետք է ճանաչելի դառնա, բացի այդ լոգիստիկ ծախսերի պատճառով հայկական մթերքը Եվրոպա թանկ է հասնում։

Հայաստանից գյուղմթերքն արտահանվում է հիմնականում օտարերկրյա բեռնափոխադրողների միջոցով։ Դա է փաստում նաև «Ֆրեշլայնի» հիմնադիրը, իսկ տեղի բեռնափոխադրողներն արդեն ամիսներ շարունակ ահազանգում են, որ հին մեքենաների Շենգեն վիզա չունենալու ու ռուսական շուկայի փակման պատճառով անգործ են մնացել։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Адвокат Карапетяна: бизнесмена арестовали для национализации "Электросетей"0002-07-2025
2Փաշինյանը երկաթուղու կառավարման նոր լուծումներ է թվարկում. Մոսկվայից դեռ չեն արձագանքում06.2313-08-2026
3Лидер "Сильной Армении" заявил, что продолжит инвестиции в республику0530-06-2026
4Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան07.324-07-2026
5Пашинян предложил не оставлять государству экспроприируемые предприятия07.8606-08-2026
6Прокуратура Армении сняла с Царукяна обвинения в уклонении от уплаты налогов0521-07-2026
7Գյումրի-Կարս երկաթգծի նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել01017-08-2026
8Իսրայելի կառավարության որոշումը խորապես մտահոգիչ է. Ադրբեջանի ԱԳՆ-5329-06-2026
9Президент Армении заявил, что вопрос о национализации "Электросетей" не стоит0011-09-2025
10Суд в Ереване арестовал экс-гендиректора концерна Царукяна09.2605-08-2026

Классификация: Экономика. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 14.35. Источник: www.azatutyun.am.