Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Ալիևի «զանգեզուրյան» պահանջը, հայկական երկաթուղու ռուսական «տիրությունը», կաթողիկոսին կողմ ու դեմ ԱԺ-ը

Дата публикации: 16-08-2026 09:26:13

Շաբաթվա գլխավոր փոխատեղումն Արմեն Գրիգորյանի հեռացումն էր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Основное содержимое страницы с новостью.

Շաբաթվա գլխավոր փոխատեղումն Արմեն Գրիգորյանի հեռացումն էր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Գրիգորյանը Փաշինյանի այն եզակի թիմակիցներից էր, որ կարողացել էր առանց ընդհատումների նույն պաշտոնում աշխատել ավելի քան ութ տարի։

Մերձ քաղաքական շրջանակներում ենթադրություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Արմեն Գրիգորյանից Փաշինյանի դժգոհության գլխավոր պատճառը Ադրբեջանի հետ կուլիսային շփումներում արձանագրված անհաջողություններն էին։

Ըստ շրջանառվող լուրերի հունիսի 7-ի ընտրություններից հետո Գրիգորյանն ադրբեջանցիներին այդպես էլ չէր կարողացել համոզել հետ կանգնել խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանից՝ նոր Սահմանադրության ընդունումից։

Այս շաբաթ նաև հստակ երևաց՝ Հայաստանին վերաբերող ադրբեջանական ծրագրերը միայն Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվում։ Օգոստոսի 11-ին Նախիջևանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Իլհամ Ալիևը 10 անգամ օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն, այս անգամ կենտրոնանալով Սյունիքը, որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող էներգետիկ միջանցք օգտագործելու հեռանկարներին։

Հայաստանում երկաթուղու առկայությունն, ավելի ճիշտ դրա ռուսական կոնցեսիոն կառավարումը շարունակում է մնալ Երևանի և Մոսկվայի գլխավոր տարաձայնություններից մեկը։ Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայկական երկաթուղիներում ռուսական ներկայության նվազեցման նոր, իր բնորոշմամբ, բարեկամական առաջարկներով։

Այս շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից հնչած գլխավոր ելույթի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանն էր։

Սխալ կլիներ պնդել, թե Ղազարյանի այս ելույթն իր տոնայնությամբ ու բառամթերքով ավելի կոշտ էր, քան նախորդ օրերին այդ նույն ամբիոնից հնչեցված բազմաթիվ այլ հայտարարությունները, նախևառաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամների կատարմամբ։ Չնայած դրան, «սրիկայաբար» բառը իշխող կուսակցության անդամների համար Ղազարյանից հաշիվ պահանջելու հարմար պատրվակ դարձավ։

Իրավիճակը լարվում էր նաև մինչև «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի աղմկահարույց ելույթը, երբ ՔՊ-ի անդամները, որոնք նախընտրական շրջանում գերադասում էին բառ անգամ չասել Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, սկսում էին հիշատակել նրա ավազանի անունը։

Մանրամասները տեսանյութում.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Ալեն Սիմոնյանին երկար հանգստանալ չհաջողվեց. ինչո՞ւ վարչապետը նրանով փոխարինեց Արմեն Գրիգորյանին01013-08-2026
2«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
3Եվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները08.810-08-2026
4Пашинян снял с должности секретаря Совбеза Армена Григоряна0014-07-2021
5Секретарь Совбеза Армении и помощник Алиева обсудили армяно-азербайджанское урегулирование0030-05-2023
6«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի01018-08-2026
7«Իշխանությունն ուզում է զավթել Գյումրիի քաղաքապետի աթոռը». ձերբակալվել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը 08.6713-08-2026
8Գյումրիում ընդդիմությունը «հետնահանջ չի անելու»09.1814-08-2026
9Секретарь Совбеза Армении высоко оценил усилия России по снижению напряженности с Баку0017-05-2021

Классификация: Политика. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 10. Источник: www.azatutyun.am.