Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Կոնգրեսի դեմոկրատները կսահմանափակեն Թրամփի ռազմական լիազորությունները Օմանի հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո

Дата публикации: 17-08-2026 20:21:38



Основное содержимое страницы с новостью.

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները պատրաստում են նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու նոր փորձ այն բանից հետո, երբ նա երկուշաբթի սպառնացել է «քարը քարին չթողնել Օմանից», եթե երկիրը խոչընդոտի Հորմուզի նեղուցի բացմանը, հայտնում է Axios-ը։

Ռազմական լիազորությունների մասին բանաձևերը, թեև հիմնականում խորհրդանշական բնույթ ունեն, դեմոկրատների համար դարձել են հիմնական գործիքը՝ սահմանափակելու այն, ինչ նրանք համարում են Թրամփի վարչակազմի ուժի կիրառման չափազանց հակված քաղաքականություն։

«Այս փուլում մեզ, հնարավոր է, պարզապես պետք է ռազմական լիազորությունների մասին բանաձևեր ներկայացնել մնացած 192 երկրների վերաբերյալ»,- Axios-ին ասել է Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Ռո Խաննան։

Սպիտակ տունն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության վերաբերյալ հրատարակության հարցմանը։

Վիրջինիայից դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը երկուշաբթի կեսօրին հայտարարել է, որ հաջորդ ամիս Սենատի աշխատանքի վերսկսումից հետո Օմանի վերաբերյալ ռազմական լիազորությունների մասին բանաձև կներկայացնի։

Քեյնը նշել է, որ ԱՄՆ-ին և Օմանին կապում են «ամուր դիվանագիտական հարաբերություններ և ազատ առևտրի համաձայնագիր», և հայտարարել է, որ Թրամփի սպառնալիքները ձեռնտու են ԱՄՆ-ի «իրական հակառակորդներին», մասնավորապես՝ Ռուսաստանին ու Չինաստանին։

Սենատորը նաև հույս է հայտնել «գտնել հանրապետական գործընկերների, որոնք կմիանան դեմոկրատներին և կկանգնեցնեն այս կուրորեն ընթացող, իշխանությունից արբեցած նախագահին՝ թույլ չտալով, որ նա էլ ավելի մեծ վնաս հասցնի ԱՄՆ-ին և աշխարհին»։

Թրամփը Պարսից ծոցում ամերիկա-իրանական պատերազմի դադարեցման համաձայնության հասնելու փորձերին մասնակցող ԱՄՆ դաշնակից Օմանի հասցեին սպառնալիքով հանդես է եկել Fox News-ին տված հարցազրույցում։

«Եթե Օմանը կանգնի Հորմուզի նեղուցի բացման ճանապարհին, մենք նրանց քարը քարին չենք թողնի»,- հայտարարել է նախագահը հեռախոսային հարցազրույցում։

Երկուշաբթի ավելի ուշ լրագրողները Թրամփին հարցրել են՝ սպառվե՞լ է արդյոք նրա համբերությունը Օմանի նկատմամբ։ «Չեմ կարծում, թե նրանք իրենց շատ լավ են պահել, բայց մենք հեշտությամբ գլուխ կհանենք նրանցից՝ այնպես, ինչպես գլուխ ենք հանում մյուս խնդիրներից»,- պատասխանել է Թրամփը։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1В США выступили за ограничение полномочий Трампа из-за угроз Оману09.8518-08-2026
2Էրդողանն ու Թրամփը բանակցություններ են անցկացրել01018-08-2026
3Полиция Сан-Диего прервала акцию сторонников Трампа из-за столкновений с оппонентами0010-01-2021
4Демократы в Конгрессе расследуют попытки Трампа побудить Киев вмешаться в выборы 2020 года0009-09-2019
5Несколько сотен человек митингуют у Конгресса США в поддержку участников штурма Капитолия0018-09-2021
6Демократы в Конгрессе США призывают Пенса принять меры для отстранения Трампа от власти0007-01-2021
7Эксперты-республиканцы просят однопартийцев в Конгрессе убедить Трампа признать поражение0023-11-2020
8Демонстранты отказались покидать район Конгресса США с наступлением комендантского часа0007-01-2021
9Конгресс преодолел вето Трампа по оборонному бюджету0001-01-2021

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 10. Источник: news.am.