ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ գաջեթների և համացանցի ազդեցությունը երեխաների վրա յուրաքանչյուր տարիքային փուլում տարբեր է, քանի որ յուրաքանչյուր տարիքում փոխվում են երեխայի հոգեբանական, ճանաչողական և սոցիալական կարիքները։
1–3 տարեկան (վաղ մանկություն)
Այս տարիքում երեխան ճանաչում է աշխարհը խաղի, շարժման և մեծահասակների հետ անմիջական շփման միջոցով։ Էկրանի երկարատև օգտագործումը կարող է դանդաղեցնել խոսքի ու շարժողական զարգացումը, թուլացնել ծնող-երեխա կապը, ինչպես նաև դառնալ հուզական կախվածության և քնի խանգարումների առաջացման պատճառ։
4–6 տարեկան (նախադպրոցական տարիք)
Առաջատար գործունեությունը դերային խաղն է, որի միջոցով զարգանում են երևակայությունը, խոսքը և սոցիալական հմտությունները։ Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է սահմանափակել ստեղծագործական խաղը, նվազեցնել կենդանի շփումը և բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա։
7–13 տարեկան (դպրոցական և կրտսեր դեռահաս տարիք)
Այս փուլում մեծանում է ուսման, ընկերների և թվային միջավայրի դերը։ Սոցիալական ցանցերի և առցանց խաղերի չվերահսկվող օգտագործումը կարող է հանգեցնել ուսման առաջադիմության նվազման, ֆիզիկական պասիվության, ինքնագնահատականի խնդիրների, տագնապի և կիբերբուլինգի ռիսկի առաջացման։
14–17 տարեկան (դեռահասություն)
Դեռահասության շրջանում ձևավորվում են ինքնությունը, արժեքային համակարգը և ինքնուրույնությունը։ Սմարթֆոնը հաճախ դառնում է շփման և ինքնարտահայտման հիմնական միջոց, իսկ դրա չափից ավելի օգտագործումը կարող է նպաստել քնի խանգարումների, տագնապային և դեպրեսիվ վիճակների, իրական շփումների նվազման և վարքային կախվածությունների ձևավորմանը։
Կարևոր է հիշել
Երեխայի զարգացումը փուլային և շարունակական գործընթաց է։ Գաջեթների օգտագործումը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, զարգացման առանձնահատկություններին և լինի մեծահասակների վերահսկողության ներքո։ Հավասարակշռված առօրյան, կենդանի շփումը, խաղը, ֆիզիկական ակտիվությունը և բավարար քունը կարևոր նախապայմաններ են երեխայի առողջ հոգեբանական զարգացման համար:
| # | Наименование новости | Тональность | Информативность | Дата публикации |
|---|---|---|---|---|
| 1 | Planning and the appearance of bias | 0 | 10 | 20-07-2026 |
| 2 | Immobilien - Miete und Eigentum | 0 | 5 | 07-07-2026 |
| 3 | בלוני הניסוי המשיחיים: מבית המקדש ועד פרעות בשטחים | 0 | 10 | 08-08-2026 |
| 4 | Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման քրվարույթի նյութերը | 0 | 10 | 18-08-2026 |
| 5 | Advarer om veiarbeid flere steder: – Ta alternative ruter | 0 | 9.03 | 31-07-2026 |
| 6 | Когда недвижимость, используемая главой КФХ, освобождается от налога на имущество? | 0 | 10 | 13-08-2026 |
| 7 | Потужные | 0 | 0 | 02-07-2026 |
| 8 | 0 | 0 | 24-11-2016 | |
| 9 | 0 | 0 | 24-11-2016 |