Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Կես տարվա ընթացքում Հայաստանում հայտնաբերվել է ավելի քան 11 հազար հարբած վարորդ

Дата публикации: 18-08-2026 08:59:37



Основное содержимое страницы с новостью.

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները հայտնաբերել են ավելի քան 11 հազար վարորդի, որոնք ղեկին են նստել ալկոհոլային հարբածության վիճակում։ Այդ մասին օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ փոխնախարարի պաշտոնակատար, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ արձանագրվել է ՃՏՊ-ների թվի փոքր աճ՝ 2146՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 2072-ի դիմաց, ընդ որում՝ զոհերի թիվը 4-ով պակաս է, իսկ 2024 թվականի համեմատ՝ 31-ով պակաս։

Կազմվել է ավելի քան 523 հազար արձանագրություն (2025 թվականին՝ ավելի քան 476 հազար), այդ թվում՝ ավելի քան 11 հազարը՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար, 115 990-ը՝ առանց ամրագոտու երթևեկելու դեպքերի համար, 60 723-ը՝ արագությունը գերազանցելու համար, ևս մոտ 7 հազար վարորդ էլ ղեկին է նստել՝ զրկված լինելով վարորդական իրավունքից կամ ընդհանրապես չունենալով այն։

Կամո Ցուցուլյանը հակիրճ անդրադարձել է նաև ջրային տեսուչների աշխատանքին՝ նշելով, որ 2025-26 թվականներին նրանց կողմից առգրավվել է մոտ 4 տոննա ապօրինի որսված ձուկ և հայտնաբերվել է որսագողության 53 դեպք։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Հայաստանում 6 ամսում բացահայտվել է ավտոմեքենաների թալանով զբաղվող ավելի քան 40 հանցավոր խումբ025.3818-08-2026
2Հայաստանի ոստիկանները կես տարում անօրինական շրջանառությունից առգրավել են ավելի քան 320 կգ թմրանյութ017.6918-08-2026
3ՆԳՆ․ Հայաստանում գրանցվել է սպանության փորձերի ցուցանիշի էական աճ01018-08-2026
4МЧС с начала года выявило свыше 11 тыс. неконтролируемых палов сухой травы0022-04-2021
5Фермеры в Армении перекрыли дорогу из-за цен на персики021.1118-08-2026
6Հայաստանի ՆԳՆ համակարգից թմրամիջոցների օգտագործման համար ազատվել են 9 ծառայողներ02018-08-2026
7В Армении полицейские задержали двух человек: обнаружено 30 упаковок с марихуаной0503-07-2026
8В Армении выявлены очередные случаи дачи и получения предвыборных взяток0503-07-2026
9В России за год нарушили противопожарные требования на 5 тыс. учреждений соцзащиты0024-02-2022
10За подкуп избирателей в Армении теперь грозит до 10 лет лишения свободы: Итоги голосования в парламенте0503-07-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 18.33. Источник: news.am.