Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով

Дата публикации: 13-08-2026 17:39:30

Վանաձորում ավագանու հաստատած սուբվենցիոն ծրագրերը չիրագործելը, բյուջեի տողերում կամայական փոփոխություններ անելը հանցագործություն է, որ թույլ է տվել քաղաքային իշխանությունը, իսկ մարզային իշխանություններն ու կառավարությունն աչք են փակում դրա վրա, պնդում է ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը, որ շաբաթներ շարունակ ուսումնասիրել է պատրաստվող նախագծերը, համեմատել տրված խոստումներն ու Վանաձորում իրականացվող աշխատանքը:
Նա համոզված է, որ տեղի ունեցողը քաղաքական մրցավազք է Վանաձորի առաջիկա ընտրություններում երկու հավանական թեկնածուների՝ մարզպետ Արեն Մկրտչյանի և համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի միջև:
«Ստացվում է, որ կատարվում է շատ ծանր հանցագործություն, որի տակից դուրս գալ անհնար է, եթե չկան քաղաքական դրդապատճառներ, ուղղակի չկպնել իրանց: Այս դեպքում նաև մարզպետը, որն ունի վերահսկողական ֆունկցիա, փաստացի կամ իրեն սխալ են զեկուցել, կամ էլ չի ուզում տեսնի այս ամեն ինչը», - ասաց Քոթանջյանը:
Դեռ անցած տարեվերջին, սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելիս, իշխանությունները հայտարարել էին, որ Վանաձորում այս տարի 42 փողոց է հիմնանորոգվելու՝ հիմնականում երկրորդային փողոցները: Ավագանին հաստատել էր բոլոր ծրագրերը, ու տեղի իշխանություններն ամիսներ շարունակ վստահեցնում էին, թե Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվելու:
Հայտարարվում էր նաև, որ Քիմգործարանի վճարած 2,5 միլիարդ դրամի հարկային պարտավորության շնորհիվ Վանաձորում խոշոր գումար է գոյացել, որ կառավարության համաֆինանսավորման միջոցով կկրկնապատկվի: Միայն փողոցների հիմնանորոգման վրա համայնքն ու կառավարությունը նախատեսում էին առնվազն 5 միլիարդ դրամ ծախսել: Համենայն դեպս խորհրդարանական ընտրություններից առաջ այս մասին հայտարարությունների պակաս չկար:
Մինչդեռ օրերս «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը Վանաձորի համայնքապետարանից ուշագրավ պաշտոնական պատասխան է ստացել: Սևով սպիտակի վրա գրված է, որ այս տարի 42 երկրորդային փողոցներից 38-ի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը կառավարությունը չի հաստատել ու առաջիկայում չի էլ նախատեսվում հաստատել:
Ավելի վաղ «Ազատությունն» էր պարզել, որ նաև այգիների ու պուրակների մասով անգամ հաստատված նախագծեր չկան, թեև դարձյալ նախընտրական շրջանում իշխանությունները եռաչափ նախագծեր էին հրապարակում ու պնդում, թե դրանք արդեն հաստատված նախագծեր են ու այս տարի կիրագործվեն:
Ստացվում է, որ խոստացված 35 միլիոն դոլարի ծրագրերի չնչին մասն է իրագործվում: Տարվա 8-րդ ամսում կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով հաստատվել է ընդամենը 4 փողոցի հիմնանորոգում: Մյուս բոլոր աշխատանքները, որոնց ֆոնին գրեթե ամենօրյա ռեժիմով նկարահանվում է մարզի ղեկավարը, կամ նախորդ տարիներից կիսատ մնացած ծրագրերն են, կամ էլ իրականացվում են բացառապես համայնքի միջոցներով՝ առանց կառավարության համաֆինանսավորման:
Ընդ որում՝ նախապես հայտարարված 38 փողոցների փոխարեն համայնքի ղեկավարությունը որոշել է բոլորովին այլ ճանապարհներ վերանորոգել: Օրինակ՝ օրերս ազդարարվեց 385 մետրանոց Իսահակյան 3-րդ նրբանցքի ասֆալտապատման մասին: Թեև աշխատանքները կատարվում են միայն քաղաքային բյուջեով, դրանց մեկնարկի մասին անձամբ ՔՊ-ական մարզպետն է հայտնում:
Ավագանին մարտին էր հաստատել սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետք է նախագիծ դառնային ու ուղարկվեին կառավարություն: Թե ինչո՞ւ համայնքապետարանը դրանք չի ուղարկել, անպատասխան է մնում: Համայնքապետի օգնական Էդիկ Հունանյանը, որ նաև սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուն է, մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրաժարվել էր պարզաբանել, թե ինչո՞ւ անցած ամիսներին նախորդ տարիներից քննարկվող ծրագրերը կառավարություն չեն ուղարկվել:
Մարզպետ Արեն Մկրտչյանը նույնպես հրաժարվել է հարցազրույցից ու մամուլի խոսնակի միջոցով «Ազատությանը» փոխանցել, որ չի մեկնաբանում նախապես հայտարարված ծրագրերի տապալումը: Պնդել է, թե սուբվենցիոն ծրագրեր այս տարի կլինեն՝ առանց պարզաբանելու, թե ինչո՞ւ մինչև այսօր անգամ նախագծերը հաստատված չեն:
Իրավապաշտպան Քոթանջյանը ցույց է տալիս Վանաձորի այն փողոցներն ու բակերը, որոնք վերջին ամիսներին են ասֆալտապատվել համայնքային միջոցներով: Այստեղ թերություններն ակնհայտ են, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ դրանք շատ արագ կքայքայվեն:
Քաղաքի կենտրոնում ասֆալտապատված բակերից մեկում, օրինակ, դիտահորը պարզապես ծածկել են ասֆալտով ու ջրահեռացման համար ընդամենը երկու աչքանման անցք բացել: Թե որքանով «աչքերով» դիտահորը կծառայի իր նպատակին, անհայտ է:

Основное содержимое страницы с новостью.

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Եվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները08.810-08-2026
2«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
3«Չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր»․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազարյանի հարցի մասին06.414-08-2026
4Իշխանություն-ընդդիմություն հակադարձումները շարունակվում են, «Ուժեղ Հայաստանը» ներողություն չխնդրեց07.0914-08-2026
5«Իշխանությունն ուզում է զավթել Գյումրիի քաղաքապետի աթոռը». ձերբակալվել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը 08.6713-08-2026
6Իշխանությունը արձագանք է պահանջում Էդգար Ղազարյանից, նա դեռ լուռ է07.914-08-2026
7Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ06.6412-08-2026
8ԱԺ-ն քննարկում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 013.4512-08-2026
9Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան-3629-06-2026
10Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան07.324-07-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 7.06. Источник: www.azatutyun.am.