Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

ԲՏԱՆ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները

Дата публикации: 30-07-2026 12:45:29

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիստին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման առանցքում եղել են Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային հաղորդակցության ուղղություններում։ Քննարկվել են նաև Շվեդիայի ոլորտային […]

Основное содержимое страницы с новостью.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիստին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման առանցքում եղել են Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային հաղորդակցության ուղղություններում։

Քննարկվել են նաև Շվեդիայի ոլորտային ընկերությունների հետ համագործակցության խորացման, Հայաստանում շվեդական տեխնոլոգիական ընկերությունների ներկայության ընդլայնման, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման, Դիջիթեքի շրջանակում համագործակցության, ինչպես նաև Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի միջազգային ճանաչելիության բարձրացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ «Ապահով միջավայր» նախաձեռնության (Safe/Safer Digital Environment) շրջանակում շվեդական փորձի և կրթական աջակցության ներգրավմանը, ինչպես նաև փոխադարձ մասնագիտական այցերի կազմակերպմանը։

Կողմերն անդրադարձել են նաև հեռահաղորդակցության և փոստի ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ ընդգծելով, որ դրանց հետագա զարգացումը կնպաստի երկու երկրների միջև գործընկերության ամրապնդմանն ու փոխշահավետ կապերի ընդլայնմանը։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները07.1431-07-2026
2Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ06.513-08-2026
3Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին09.0504-07-2026
4Глава МИД Швеции приветствует усилия РФ по урегулированию обострения между Ереваном и Баку0019-11-2021
5В Ереване заявили, что главы МИД Армении и Азербайджана не встретились в Стокгольме0004-12-2021
6Армения и РФ обсудили подписание мирного соглашения между Ереваном и Баку0020-03-2025
7Пашинян и Оверчук обсудили актуальные вопросы сотрудничества в рамках ЕАЭС0020-08-2025
8МИД Армении: Ереван и Вашингтон договорились активизировать политический диалог0029-09-2018
9Замглавы МИД РФ обсудил с послом Азербайджана задачи нормализации отношений Еревана и Баку0031-03-2023
10Алиев обсудил с Пашиняном вопросы разминирования и открытия коммуникаций0004-02-2022

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 7.14. Источник: www.shantnews.am.