Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ

Дата публикации: 09-08-2026 10:09:18

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։ «Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, […]

Основное содержимое страницы с новостью.

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

«Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հաղորդագրության մեջ:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել09.809-08-2026
2Փրկարարները քաղաքացիներին և հեծանիվ-նավակը մոտեցրել են ափ07.8409-08-2026
3Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը08.8209-08-2026
4Потасовка, напоминающая боевик, в селе Даштаван: пострадали более 10 человек02009-08-2026
5Ереван сообщил об ударах азербайджанских ВС по мирным жителям в Карабахе0005-11-2020
6В Ереване заявили, что ВС Азербайджана обстреляли село на границе0008-05-2025
7В Баку заявили о новых ракетных обстрелах районов вокруг Нагорного Карабаха0020-10-2020
8Госпогранслужба Азербайджана заявила об обстреле с армянской стороны позиций на границе0002-02-2021
9В Баку сообщили об обстрелах сел Агдамского района0002-10-2020
10Минобороны Армении сообщило об азербайджанском ударе по населенному пункту Давид-Бек0030-10-2020

Классификация: Происшествия. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.02. Источник: www.shantnews.am.